ԼՈՒՐԵՐ: Սնունդը և առողջությունը
Արագ սնունդը և դեպրեսիան. armeniamedicalcenter.am
Թերևս ամենաարտասովոր հետազոտությունը՝ արագ սննդի /ֆաստֆուդի/ վնասակարությանը վերաբերող, իրականացրել են ավստրալիական Ջելմս Կուկի Համալսարանի գիտնականները: Որպես օրենք. Հետազոտողները հավաքում են մասնակիցների որոշակի թիվ, հետո նրանց բաժանում են 2 մասի: Բայց այս անգամ հարկ չեղավ այդ թիվը մասերի բաժանել: Այդ 2 խումբը դարձան Ավստրալիան Նոր Գվինեայից բաժանող Տորեսյան նեղուցի երկու կղզիների բնակիչները:
Հետազոտողների համար դա հարմար էր հենց այն հանգամանքի շնորհիվ, որ կղզիներից մեկում կան շատ արագ սննդի ռեստորաններ, իսկ մյուսում, որն ավելի մեկուսացած է, արագ սնունդ գտնելը պրակտիկորեն անհնար է:
Գիտնականները՝ սննդի և ինքնազգացողության վերաբերյալ, հարցման են ենթարկել յուրաքնչյուր կղզուց 100 մարդու, միաժամանակ նրանցից վերցնելով նաև արյան անալիզ: Բնականաբար, արագ սննդով կղզում բնակիչների սննդի մեջ մեծ տեղ են գրավել բուրգերները, կոլան և այլն: Մյուս կղզու բնակիչները սնվում էին հիմնականում ծովամթերքով:
19 հոգու մոտ արտահայտված են եղել միջին ծանրության կամ ծանր դեպրեսիայի սիմպտոմներ, դրանցից 16-ը արագ սննդի կղզուց էին և միայն 3-ը հարևան կղզուց: 100-ից 16-ը բավականին մեծ թիվ է, և այդ մարդիկ բոլորն էլ հիմնականում արագ սննդով սնվողներ են եղել:
Արյան անալիզից պարզ դարձավ, թե ինչո՞ւ է սնունդն այդպիսի ազդեցություն ունեցել: Պատճառը 2 ճարպաթթուների մակարդակների միջև եղած տարբերությունն է: ՛՛Արագ սննդի՛՛ կղզում բնակիչների արյան շիճուկում բավականին գերակշռում էր պոլիչհագեցած ճարպաթթու Օմեգա –6-ը, և շատ քիչ էր երկարշղթայական պոլիչհագեցած /длинноцепочечной полиненасыщенной / ճարպաթթու Օմեգա-3 –ը, որը պարունակվում է ծովամթերքում և նվազեցնում է օրգանիզմում բորբոքային պրոցեսները:
Ավելի վաղ արված հետազոտություններով պարզվել էր, որ Օմեգա-6-ի մեծ քանակը կապ ունի դեպրեսիայի հետ: Այդ թթուն ինքնուրույն վնասակար չէ, անգամ անհրաժեշտ է օրգանիզմին: Սակայն առողջ սննդում նրա և Օմեգա-3-ի հարաբերակցությունը պետք է լինի 1:1: Մինչդեռ արևմտյան սննդում, որտեղ գերակշռում են կիսաֆաբրիկատները, այդ հավասարակշռությունը խիստ խախտվում է և կազմում մոտ 20:1: Օմեգա-6-ը այդպիսի քանակությամբ միայն վնաս է պատճառում: Որը և հերթական անգամ ապացուցեցին գիտնականները այդ հեռավոր կղզիներում:
Կարդացեք նաև
Երեխաների սննդակարգում շաքարի ցածր պարունակությունը կարող է զգալիորեն նվազեցնել մեծ տարիքում քրոնիկ հիվանդությունների զարգացման...
Սննդաբան Մեյ Սիմպկինի կարծիքով, կան մի քանի արդյունավետ միջոցներ՝ սթրեսային վիճակներում ի հայտ եկող հուզական շատակերության դեմ...
Ինչպես հայտնում է The Daily Pioneer-ը, Այհովայի համալսարանի հետազոտողները հայտնաբերել են, որ սննդակարգի փոփոխությունը, այդ թվում՝ ավելի շատ գինու և պանրի օգտագործումը, կարող է կանխել...
Օքսֆորդի համալսարանի փորձագետներն իրականացրել են համեմատական ուսումնասիրություն, որով պարզվել է, որ սնունդն ազդում է կոտրվածքների վտանգի վրա...
Ինչպես հայտնում է РИА "Новости"-ն, Տեխասի hամալսարանի աշխատակիցները, մկների վրա փորձերով կատարելով, պարզել են, որ շաքարի մեծ քանակ պարունակող սնունդն առաջացնում է աղիների միկրոֆլորայի խանգարում...
Հետազոտությունները ցույց են տվել, որ կարճ ժամանակվա ընթացքում մոտավորապես 950 մլ էներգետիկ ըմպելիքի օգտագործումը կարող է բարձրացնել զարկերակային ճնշումը և ազդել սրտի ռիթմի վրա...
Հավը և սպիտակ այլ մսի տեսակները կարող է նույնքան վտանգավոր լինել, որքան կարմիր միսը (խոզի, տավարի, ոչխարի). գրում է The Daily Mail-ը: Մինչև վերջերս կարծում էին, որ միայն կարմիր միսը, որը պարունակում է շատ հագեցած ճարպեր...
Նուռ
Աֆրոդիզիակ է համարվում այն սնունդը, խմիչքը կամ դեղամիջոցը, որը խթանում է սեռական ցանկությունը...
Սուրճի ազդեցությունը սեքսի վրա ուսումնասիրվել է շատ գիտնականների կողմից: Մասնավորապես, Տեխասի համալսարանի մասնագետները եկել են այն եզրակացության,որ մի բաժակ լավ թարմ սուրճը սեքսից առաջ նպաստում է սեռական ցանկության...
Սննդակարգը կարող է ազդեցություն ունենալ ցողունային բջիջների նորմալ աշխատանքի վրա: Այդ մասին հայտնել է ամերիկացի բժիշկ Ուիլյամ Լին...
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն